Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Նախատեսվում է եռյակի առաջնորդների հանդիպումը

Նախատեսվում է եռյակի առաջնորդների հանդիպումը
31.01.2015 | 13:09

Փետրվարի 5-ից հետո նախատեսվում է խորհրդարանական եռյակի առաջնորդների՝ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպում՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Այդ հանդիպման ընթացքում կորոշվեն խորհրդարանական եռյակի հետագա քայլերը, «ճանապարհային քարտեզի» մասին լրացուցիչ կհաղորդվի: «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միասնական շտաբների ձևավորման և համատեղ զանգվածային միջոցառումներում հակասություն տեսնել, շատ սխալվում են: Դրանք զուգահեռ գործընթացներ են, և այժմ միավորման ժամանակն է»,- հավաստիացրել է Հակոբյանը:

Դիտվել է՝ 1416

Մեկնաբանություններ