Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ֆինանսների փոխնախարարը խորհուրդ տվեց

Ֆինանսների փոխնախարարը խորհուրդ տվեց
27.02.2015 | 00:44

ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արարատ Զուրաբյանի և Ռուբիկ Հակոբյանի առաջարկած «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնությունը կառավարությունը մերժեց։ Ընդդիմությունը գործադիրի այս քայլը, բնականաբար, կգնահատի որպես ճնշում։ Հավանաբար այս գնահատականը կանխելու նպատակով էր, որ հարցը ներկայացնող, ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը մանրամասնեց. «Առաջարկում եմ պատգամավորներին ձեռնպահ մնալ կառավարությանը ներկայացրած այս նախաձեռնությունից, քանի որ կառավարությունն ԱԺ-ին ներկայացրել է «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու իր առաջարկը, որով վերին շեմը սահմանված է 113 մլն դրամ, ինչն ավելի բարձր է պատգամավորների ներկայացրածից»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ