Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Քաղաքացիական պայմանագիրը» կհամագործակցի այլ ուժերի հետ, եթե լինի օրակարգ

«Քաղաքացիական պայմանագիրը» կհամագործակցի այլ ուժերի հետ, եթե լինի օրակարգ
31.05.2015 | 13:38

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքական այլ ուժերի հետ համագործակցության մասին կարող է խոսել, եթե լինի կոնկրետ օրակարգ և կոնկրետ առաջարկ՝ մայիսի 30-ին, նորաստեղծ կուսացության համագումարին լրագրողներին ասաց կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Եթե լինի համագործակցության կոնկրետ օրակարգ մենք կուսակցության անդամներով կքննարկենք և որոշում կկայացնենք, իսկ մինչև այդ ոչինչ ասել չենք կարող»,- ասաց նա: Լրագրողների դիտարկմանը, թե «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանը համագործակցության առաջարկ է արել, Փաշինյանը նշեց, որ իրենք չունեն համագործակցության մասին հայտարարությունը և ոչինչ ասել չեն կարող, նույնը վերաբերում է ՀԱԿ-ի հետ համագործակցությանը:

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ