Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ՀՀԿ-ն կոմունիստական կուսակցություն չէ

ՀՀԿ-ն կոմունիստական կուսակցություն չէ
05.06.2015 | 12:30

ՀՀԿ ԳՄ գործադիր մարմնի նիստում չի քննարկվել «Նաիրիտ» գործարանի հարցը. «Նիստում չենք անդրադարձել «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների բողոքին, քանի որ մենք կոմունիստական կուսակցությունը չենք, որ ամեն հարցով զբաղվենք ու որոշումներ կայացնենք: Դա կառավարության խնդիրն է, Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցով զբաղվելու լիազորություն մեր կուսակցությունը չունի»,- ասաց Շարմազանովը:

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ