Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Խորհրդարանը վաղն արտահերթ նստաշրջան կգումարի

Խորհրդարանը վաղն արտահերթ նստաշրջան կգումարի
12.12.2016 | 19:57

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, խորհրդարանը կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի օրակարգով:

Նիստի օրակարգում երեք տասնյակ օրենսդրական փաթեթներ են, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծերը։

Դիտվել է՝ 2769

Մեկնաբանություններ