Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նստաշրջանը՝ մայիսի 18-ին

Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նստաշրջանը՝ մայիսի 18-ին
17.05.2017 | 00:06

Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանը կմեկնարկի մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ին: Առաջին նիստը կվարի ամենատարեց պատգամավորը, եթե Նապոլեոն Ազիզյանը մանդատ չստանա, նիստը կվարի Արա Բաբլոյանը:

ՀՀ նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքերից, պատգամավորների երդումից հետո պատգամավորները կընտրեն ԱԺ նախագահ, երեք փոխնախագահներ և հանձնաժողովների նախագահներ:

Դիտվել է՝ 2190

Մեկնաբանություններ