Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Արման Թաթոյանն այցելել է Գյումրու տուն-ինտերնատ և թիվ 3 հատուկ դպրոց

Արման Թաթոյանն այցելել է Գյումրու տուն-ինտերնատ և թիվ 3 հատուկ դպրոց
11.11.2017 | 17:53

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 10-ին այցելել է Գյումրու տուն-ինտերնատ և Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոց: Այցի ընթացքում ստուգվել են երեխաների և տուն-ինտերնատի խնամյալների իրավունքների ապահովման վիճակը, ուսումնասիրվել են փաստաթղթերը, տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Մինչ այդ, եռօրյա այցի ընթացքում Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները մոնիթորինգային այցեր են կատարել Գյումրու երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 7 հաստատություններ:

Այցի արդյունքների ամփոփումից հետո կձևավորվեն առաջարկություններ և կներկայացվեն իրավասու մարմիններին: Դրանից բացի, նշված հաստատություններում արձանագրված խնդիրները հաշվի կառնվեն և դրանց լուծման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում համապատասխան ծրագրեր իրականացնելիս:

Աշխատանքային այցի շրջանակում Արման Թաթոյանը «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանի ուղեկցությամբ եղել է նաև «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում, ծանոթացել սոցիալապես անապահով և տնակներում բնակվող երեխաների արտադպրոցական ուսուցման ձևերին։ Պաշտպանին ներկայացվել է կենտրոնի հնարավորությունները կապված երեխաներին տրամադրվող ամենօրյա սննդի, լողանալու և հիգիենայի պահպանության հետ: Քննարկվել են նաև համագործակցության ուղղություններ:

Դիտվել է՝ 4373

Մեկնաբանություններ