Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Համահայկական թվային գրադարան

Համահայկական թվային գրադարան
19.01.2018 | 14:26

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ համահայկական թվային գրադարան ստեղծելու աշխատանքները մեծ թափ են ստանալու: Հայաստանի ազգային գրադարանը պետության և բարերարների կողմից լրացուցիչ ստացել է 6 թվայնացման սարք:

Տիգրան Զարգարյանը նշել է, որ աշխարհով մեկ սփռված մեր տպագիր գրքերն ընթերցողներին, օգտվողներին, հետազոտողներին հասանելի դարձնելու համար հարկ է դրանք թվայնացնել և ունենալ թվային պատճենները: Ինչի համար պատրաստ է իրենց թվայնացման սարքերը տրամադրելու ակտիվ գաղթօջախներին, որտեղ կան լավ գրադարաններ: Արդյունքում Ազգային գրադարանը կհամալրվի նոր նյութերով, որոնք կմշակվեն, կտեղադրվեն համացանցում` հասանելի դառնալով ընթերցողներին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ