ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Գրադարանները՝ աշխատանքները վերսկսելու թույլտվությունը ստանալուց հետո

Գրադարանները՝ աշխատանքները վերսկսելու թույլտվությունը ստանալուց հետո
25.05.2020 | 14:50

ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ ՆԱԶԻԿ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԸ ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով ընթերցասերներին, գործընկերներին և գրադարանային գործի նվիրյալներին՝ գրել է․

Պարետատնից գրադարանների աշխատանքները վերսկսելու թույլտվությունը ստանալուց հետո ապահովելով սահմանված անվտանգության կանոնները`
1. տարածքի
2. գրադարանի աշխատակիցների
3. այցելուների, ընթերցողների
4. վերադարձվող գրքերի համար կարանտինային պայմանների` առանձնացված տարածք, 5-օրյա ժամանակահատված, պարտադիր մատնշում` գրքի վերադարձի օրվա և ժամի վերաբերյալ,
առաջարկում ենք գրադարանների վերաբացման աշխատանքային 3 մոդել, որը կարող է աշխատել հայաստանյան գրադարանային բազմազանանության պայմաններում, Գրադարանները ելնելով իրենց ունեցած տարածքային և աշխատանքային հնարավորություններից կարող են ընտրել առաջարկվող մոդելներից որևէ մեկը.
Մոդել N 1. Պայմանական անվանենք ԿԻՍԱՀԵՌԱՎԱՐ, այն ենթադրում է գրադարանավարի և ընթերցողների հետ կապ էլեկտրոնային փոստի միջոցով: Էլեկտրոնային փոստով ստանալ անհրաժեշտ պատվերը լրացնել պատվերաթերթիկ 30 րոպեի ընթացքում պատասխանել ընթերցողին, եթե գիրքը առկա է, գրանցել ընթերցողական քարտում, նշանակել օրը և ժամը գիրքը ստանալու համար:


Մոդել N 2. Ստեղծել բացօթյա սպասարկման կետեր` մինչև 3-5 ընթերցասեղաններով, ապահովելով սոցալական հեռավորությունը կամ գրադարանի հարակից բակային հատվածներում ստեղծել տացքակետ, ապահովելով ընթերցողների անվտանգ աշխատանքը;
Մոդել N 3. Անվանենք ՄԻՆԻ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ այն ենթադրում է ընթերցասրահների վերաձևավորում, պահպանելով միչև 2 մետր հեռավորությունը, անհատական պաշտպանության միջոցների ապահովումը և ընթերցասրահում ընթերցողները կարող են աշխատել նախապես օրը, ժամը և աշխատանքի տևողության թուլտվություն ստանալու պարագայում;
Թե որ մոդելին կտաք Ձեր հավանությունը, Ձեր իրավունքն է, բայց սահմանված անվտանգության կաննոններին հետևելը Ձեր սուրբ պարտքը պիտի լինի:
Սրանով հնարավոր կլինի խուսափել կուտակումներից և նվազեցնել համավարակի տարածման ռիսկը:
Առաջնահերթությունն այսօր ընթերցողների, գրադարանավարների և բոլորիս առողջությունն է։


Նազիկ Հովասափյանը նաև պատրաստ է պատասխանել առաջարկվող մոդելների հետ կապված հարցերին, որոնք օգտատերերը կարող են ներկայացնել մեկնաբանություններում։

Դիտվել է՝ 3425

Մեկնաբանություններ