Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Թաթար Իլհամը վկայակոչում է անցյալ դարի 20 թվականի ինչ-որ ինքնագործ քարտեզ. Պատրիկ Արտեմի

Թաթար Իլհամը վկայակոչում է անցյալ դարի 20 թվականի ինչ-որ ինքնագործ քարտեզ. Պատրիկ Արտեմի
18.10.2022 | 07:37

Աշխարհում չկա մի դեպք, որ, Հայրենիքի մի մասը զիջելով, հնարավոր լինի ստանալ խաղաղություն, ընդհակառակը, այնուհետև կորցնում են ամբողջ Հայրենիքը և դառնում գաղթական։


Երբ թաթար Իլհամը վկայակոչում է անցյալ դարի 20 թվականի ինչ-որ ինքնագործ քարտեզ, կիսագրագետ Նիկոլը չի կարողանում ինքն էլ վկայակոչել Հռոմի կենտրոնում գտնվող հին աշխարհի մոնումենտալ քարտեզը, որի վրա նշված են ընդամենը երեք պետություն՝ Հռոմի կայսրությունը, Պարսկաստանը և Հայաստանը Այդ քարտեզի վրա, Մարմարի ծովից մինչև Ապշերոնյան թերակղզի, մինչև Բաքու լատիներեն մարրդաբոյ տառերով հստակ գրված է՝ A R M E N I A, և չկա ոչ մի հիշատակություն թաթարների գոյության մասին։ Վարչապետ կոչեցյալը չի կարողանում ասել այդքան մի բան, որ պոռոտախոս թաթարը լռի, պապանձվի ընդմիշտ։

Դիտվել է՝ 14601

Մեկնաբանություններ