Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մասնագիտական ընտրություն

Մասնագիտական ընտրություն
02.02.2023 | 07:20

Հետևում ես 2018թ․ ստի և կեղծիքի ճանապարհով իշխանությունը զավթածների գործունեությանը ու մտածում, թե որքան բարձր կարգի մասնագետներ են աշխատել և հավաքագրել ապագա «հեղափոխականներին»։


Թվարկենք միայն վերջին օրերի իրադարձությունները։
Այսպես, կարդում ես հայ-թուրքական, այսպես կոչված, երկխոսության Հայաստանի կողմից ներկայացուցչի խոսքերը․ «Մենք պատրաստ ենք վաղը բացել հայ-թուրքական սահմանը» և այլ ռևերանսներ թուրքական կողմին։ Եվ սա այն դեպքում, որ թուրքական կողմը բազմիցս բացահայտ հայտարարել է իր անվերապահ աջակցությունը Ադրբեջանին, այդ թվում՝ Բերձորի ճանապարհի փակման հարցում։
Արտգործնախարար կոչված գործակալը նույնպես, այս ամենը հաշվի չառնելով , մեկնում է Անթալիա՝ հաճոյանալու մեր թշնամուն։
Ադրբեջանը և Հունգարիան դարձան ռազմավարական գործընկերներ։ Հունգարիայի վարչապետը Թուրքիայի նախագահին ներկայացնում է Նոբելյան մրցանակի, հավանաբար նաև Արցախի պատերազմին ակտիվորեն մասնակցելու համար։ Իսկ սրանք, մոռանալով Գուրգեն Մարգարյանի արյունը, վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։


Այս ամենն ապացուցում է, որ մեր թշնամիների կողմից մանրամասն ուսումնասիրվել և որպես գործակալներ ընտրվել են անձինք, որոնք բացարձակապես զուրկ են մարդկային, հետևաբար և ազգային արժանապատվության զգացումից, զուրկ են նաև որևէ արժեքային համակարգից, և որ նրանց միայն ու միայն հետաքրքրում է փողն ու անձնական բարեկեցությունը, թեկուզ՝ հայրենիքի հաշվին։ Նրանց կարող ես հայհոյել, ծեծել, նվաստացնել, բայց նրանք չեն նեղվի, այլ միայն կմտածեն անձնական շահի մասին։
Իհարկե, ամենահաջող ընտրվածը այդ բոլոր անարժանապատիվների մեջ թիվ 1 անարժանապատիվ-դավաճանն է։


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 16167

Մեկնաբանություններ