ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Իշխանությունն ուժային մեթոդներով պայքարում է ոչ թե հանցանքի, այլ՝ ընտրված լինելու փաստի դեմ

Իշխանությունն ուժային մեթոդներով պայքարում է ոչ թե հանցանքի, այլ՝ ընտրված լինելու փաստի դեմ
20.10.2025 | 15:33

Իշխանությունը, ընտրություններին ընդառաջ, փորձում է բռնությամբ չեզոքացնել Գյումրու ընտրված քաղաքապետին։

Խնդիրը Վարդան Ղուկասյանի գաղափարներում չէ, որոնց մեծ մասը անձամբ չեմ կիսում։ Խնդիրն այն է, որ իշխանությունը ուժային մեթոդներով պայքարում է ոչ թե հանցանքի, այլ ընտրված լինելու փաստի դեմ, և դա դառնում է վտանգավոր նախադեպ։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես են տարբեր համայնքներում ընտրված ղեկավարներին ձերբակալում ու բռնանում ժողովրդի կամքի վրա։

Սա այլևս քաղաքական մրցակցության հարց չէ, սա ժողովրդավարության խոր ճգնաժամ է, և հատկանշականն այն է, որ այս ճգնաժամը ստեղծել են ժողովրդավարության մասին ամենաբարձր գոռացողները։

Իսկ Գյումրու վերաբերյալ միայն մեկ դիտարկում կա. Նախ՝ Միքայել սրբազանը, հիմա էլ՝ ընտրված քաղաքապետը։ Գյումրու հրապարակները հիմա պետք է լեփլեցուն լինեին։

Փայլակ Չոբանյան

Դիտվել է՝ 7242

Մեկնաբանություններ