Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Գլոբալիստների դեմ միայն ռուսները չի, որ կռվում են

Գլոբալիստների դեմ միայն ռուսները չի, որ կռվում են
26.12.2025 | 14:05

Ճիշտ է, հիմա գլոբալիստների հիմնական հանգրվանը մնացել է Եվրոպան, ու սրանք նստել են այնտեղ ու խմում են եվրոպացի ժողովուրդի արյունը և ուկրաինացիների միջոցով տաք պատերազմ են վարում ռուսների դեմ, բայց հիշեցնեմ, որ նրանց դեմ այժմ պայքարում է ԱՄՆ-ի ժողովուրդը, որին հաջողվեց Թրամփի միջոցով մասնակիորեն շունչ հաղորդել ԱՄՆ-ին և ինչ-որ իմաստով դուրս վռնդել սրանց լիքը պետական ապարատներից։

Թերևս հենց այս փաստն ընդունելով էլ կարելի է հասկանալ, թե ինչու Թրամփը ԱՄՆ-ը հանեց ռուս-ուկրաինական համակամարտությունից։

Իսկ Եվրոպայում էլ այնտեղի ազգայնականներն են «կռվում» գլոբալիստների դեմ, որպեսզի ազատագրեն իրենց երկրները գլոբալիստների սատանայական ցանցից։

Էս համատեքստում, բոլորի համար էլ պարզ է, որ գլոբալիստները կա՛մ վերանալու են, կա՛մ ամրանալու են Եվրոպայում (չի բացառվում՝ նաև Չինաստանում)։

Բայց այլևս պարզ է, որ գլոբալիստները չեն լինելու էն համակարգը և չեն ունենալու այն ազդեցությունը, որով կառավարում էին ամբողջ աշխարհը, ինչպես դա եղել է ԽՍՀՄ քանդվելուց հետո։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը կապել եվրոպական գլոբալիստների հետ՝ դատապարտված է ձախողման։

Ենթադրում եմ, որ մոտակա տարիներին եվրոպացիներին էլ կհաջողվի դուրս վռնդել գլոբալիստներին իրենց երկրներից և ազատ շունչ քաշել։

Արթուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 2144

Մեկնաբանություններ