Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

ՀՀ-ում ծառայող մի տեսակ կա, որն աննահանջ, աներկբա և համոզված իր գործն է անում

ՀՀ-ում ծառայող մի տեսակ կա, որն աննահանջ, աներկբա և համոզված իր գործն է անում
18.01.2026 | 12:57

Հայաստանում կա մասնագիտական երկու համայնք՝ լրագրողների ու փաստաբանների թանձր ու պինդ մի խումբ, ովքեր էս համատարած ուրացման, քաոսի ու մղձավանջի մեջ, երբ թվում է, թե հատված են բոլոր կարմիր գծերը, երբ անբարոյականությունն ու ամենաթողությունն էլ ապրելու ու շնչելու տեղ չի թողնում, երբ անպատժելիության, ապօրինւթյունների ու անսահման ցինիզմի միջավայրում անզորություն է իջնում վրադ, այս երկու խմբում ծառայող մի տեսակ կա, որն աննահանջ, աներկբա և համոզված իր գործն է անում։

Նաև ուրիշների փոխարեն՝ թույլ չտալով որ փլուզվենք մինչև վերջ։

Ես գիտեմ, թե որքան հյուծիչ է այդ ուրացման պատի առջև կանգնելն ու նայել բռնության, ստի, անբարոյականության, դավաճանության, տմարդության ու չմարդության աչքերին։ Նայել խիզախաբար, աներևակայելի ճիգով ու արհամարհանքով չընկրկել, մնալ հայ մարդ, ծառայել մասնագիտությանն ու առևտուր չանել խղճի հետ։

ԴՈՒՔ դա անում եք, դուք կարողանում եք։ ԴՈՒՔ նաև մեր պատմության գրիչներն եք, վավերագրողները։

Պարզապես՝ շնորհակալություն

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ