Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Ի՞նչ կցուցանե սրանց խորին մտահոգությունը

Ի՞նչ կցուցանե սրանց խորին մտահոգությունը
23.01.2026 | 15:01

Դեմքերին նայեք. մեկը՝ փուշ կերած ուղտի դեմքով, մյուսը` մատաղացու ուլի,

մեջտեղինն էլ` հեռուն և անհայտին հայացքով:

Ի դեպ, ուղտի դեմքովը, այս պարագայում, աջակողմյան Ալիևն է:

Ի՞նչ կցուցանե սրանց խորին մտահոգությունը` հորջորջված և երանելի «խաղաղության պլատֆորմին»:

Մի քանի վարկած կա, տամ ամենախորքայինը. բոլորը հասկանում են, որ ստորագրվող փաստաթղթերը իրենց համար նոր և անկանխատեսելի թշնամիներ են նախանշում:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ