Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Ավազի վրա կառուցված «հեքիաթային» Էմիրաթներում շատ գաղտնիքներ են կուտակվել

Ավազի վրա կառուցված «հեքիաթային» Էմիրաթներում շատ գաղտնիքներ են կուտակվել
04.02.2026 | 17:40

2020 թվականի սեպտեմբերին, Թրամփի աջակցությամբ, Վաշինգտոնում Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ստորագրվեց Աբրահամյան համաձայնագիրը:

ԱԷՄ-ը դարձել է Իսրայելի հիմնական միջնորդներից մեկը, հեսովետական երկրների սև փողի մեծ մասը այստեղ է հանգրվանել: Աբու Դաբիում այսօր կայանալու են հերթական ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնք համակարգում են Թրամփի ընկեր հրեա Վիտկոֆը և Թրամփի փեսա հրեա Քուշները: Ի դեպ, Աբրահամյան համաձայնագրի գաղափարի ամենաազդեցիկ ջատագովը հենց Քուշներն է:

Աբրահամյան համաձայնագրերին ցանկանում են նաև կցել Հայաստանին ու Ադրբեջանին: Ղազախստանի Տոկաևը արդեն իսկ համաձայնություն տվել է:

2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ և հետո ԱԷՄ-ի հետ ակտիվ կապերի մեջ էր այն ժամանակվա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը. նա ԱԷՄ է այցելել 2019-ի հունվար և նոյեմբեր ամիսներին, 2020-ի հունվար և նոյեմբեր ամիսներին, 2021 թվականի հունվար և հոկտեմբեր ամիսներին:

2019 թվականի փետրվարին ԱԷՄ էր այցելել ՊՆ Դավիթ Տոնոյանը:

2025 թվականի հուլիսին նախատեսվում էր, որ Նիկոլն ու Ալիևը Աբու-Դաբիում կստորագրեն «խաղաղության» թուղթը, սակայն հանդիպման արդյունքում թուղթը չստորագրվեց:

Այսօր Աբու Դաբիում Նիկոլին ու Ալիևին շնորհվեց ինչ-որ եղբայրության մրցանակ:

Քիչ հավանական է, որ ռուսները Էմիրաթներում Ուկրաինայի վերաբերյալ լուրջ փաստաթուղթ ստորագրեն: Հրեա բանագնացներ Վիտկոֆին ու Քուշներին այնքան կտանեն ու կբերեն, մինչև ուկրաինացիները խելքի գան և ազատվեն Զելենսկուց: Այդ ժամանակ ռուսներն ու ուկրաինացիները առանց միջնորդների կկարգավորեն իրենց հարցերը:

Աբու Դաբին դեռ հիշվելու է, թերևս, ուկրաինական պատերազմի ավարտից և Իրանի հարցի վերջնական կարգավորումից հետո:

Ավազի վրա կառուցված «հեքիաթային» Էմիրաթներում շատ գաղտնիքներ են կուտակվել:

Արա Արայան

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ