Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բազմաբևեռ աշխարհի կառուցումը դեռ շատ հապաղումներ, անորոշություններ և պրոքսի կոնֆլիկտներ կունենա

Բազմաբևեռ աշխարհի կառուցումը դեռ շատ հապաղումներ, անորոշություններ և պրոքսի կոնֆլիկտներ կունենա
24.11.2026 | 22:20

Ամենաբարձր ուժային մակարդակով տեղի է ունենում այն, ինչին որ հզոր խաղացողների մակարդակով ուժային դինամիկան պետք է բերեր վաղ թե ուշ, այն է՝ դինամիկ ուժային հավասարակշռության առաջին փորձերին, որոնք էլ դեռևս անկայուն են ուժային երկրորդ էշելոնի դիմադրության պատճառով։

Բնականաբար, ամենալուրջ դիմադրությունը դեպի ուժային հավասարակշռություն գնացող ամենահզորների քաղաքականությանը պետք է լինեն նրանք, որոնք ամենից մեծ կորուստներն են կրում միաբևեռ աշխարհից բազմաբևեռին անցման ժամանակ, այսինքն, գլոբալիստները, որոնց կողմից աշխարհը տնտեսապես և ռեսուրսային իմաստով գրավելու քաղաքականությունը հարմոնիայի մեջ էր բարեկեցիկ միլիարդի երկրների պետական շահի հետ, մինչև որ ուժային միաբևեռությունը սկսեց ցույց տալ անկայունության նշաններ։

Այդ պահից սկսած` արևմտյան տեխնոլոգիապես զարգացած պետությունների շահերը սկսեցին բաժանվել գլոբալիստների շահերից, քանի որ տեխնոլոգիաների, ֆինանսների ու աշխատատեղերի արտահանումը, Չինաստանի և Ռուսաստանի ուժային վերելքի պայմաններում, այլևս հակասում էր ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի պետական շահերին։

ԱՄՆ-ը, որպես հզոր և պատասխանատու ուժ, առաջինը իրատեսորեն հասկացավ նոր իրավիճակում ուժային բալանսի անհրաժեշտությունը, և, չնայած Դոնալդ Թրամփի գործողությունների թվացյալ քաոսայնությանը, դրանց հետևում աստիճանաբար գծագրվում է հստակ և տրամաբանական քաղաքականություն, որի իմաստը ադապտացվելն է նոր ուժային իրողություններին։

Եթե միաբևեռության պայմաններում ամեն ինչ հիմնված էր ԱՄՆ-ի օգտին ուժային դիսբալանսի վրա, ապա գլոբալ ուժերի նոր և դինամիկ ձևով փոփոխվող պայմաններում հարցերի միակ լուծումը ուժային դինամիկ հավասարակշռության հնարավոր ռեժիմներ գտնելն է, որն էլ Թրամփի կառավարության որդեգրած տենդենցն է։

Իսկ Եվրոպայի նման թույլ ու անպատասխանատու ուժերը, գլոբալիստների հետ միասին, դեռևս իներցիոն ձևով մեծամասամբ գտնվում են ուժային միաբևեռության մենթալիտետային պարադիգմի շրջանակներում։

Բայց այդ իներցիոն մենթալիտետը, իր էությամբ դեկադանսային լինելով, երկար դիմադրել չի կարող ընդհանուր հոսանքին, քանի որ նոր ուժային պայմաններում Թրամփի քաղաքականությունը օբյեկտիվորեն բխում է ԱՄՆ-ի շահերից։

Իսկ երկրորդ ուժային էշելոնի երկրների առաջ կանգնած իրական պրոբլեմն այն է, որ նրանք մրցունակ չեն, համեմատած ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ, որն էլ ստիպում է նրանց, ինտեգրվելով միմյանց հետ, դառնալ կենսունակ՝ անվտանգության իմաստով, և մրցունակ՝ տնտեսական իմաստով։

Նման ձևով ինտեգրվողներն ու միասնական ուժեր կառուցողներն էլ պետք է լինեն նախկին հարևան երկրները, որոնց միջև էլ բնականորեն կան տարբեր խորության ու չափերի հակասություններ, որն էլ դժվարացնում է նման ինտեգրացիոն պրոցեսները, դժվարություններ, որոնք արդեն գիտակցվում են շատերի կողմից, բայց որոնց հասունացման համար դեռ երկար ժամանակ է պետք։

Մի հանգամանք, որի պատճառով բազմաբևեռ աշխարհի կառուցումը դեռ շատ հապաղումներ, անորոշություններ և պրոքսի կոնֆլիկտներ կունենա։

Ուժային բազմաբևեռություն ասվածը, բազմաթիվ այլ հատկությունների հետ միասին, առաջին հերթին, պահանջում է տնտեսաքաղաքական բնույթի մասշտաբային բլոկների գոնե մոտավոր աշխարհաքաղաքական հավասարազորություն՝ իր ռազմական, տնտեսական, ռեսուրսային, ազդեցության և այլ առումներով։

Բնական է նաև, որ նման ուժային բազմաբևեռության պայմաններում կլինեն նաև բլոկներից դուրս և գլոբալ քաղաքականության վրա ազդեցություն չունեցող երկրներ, ինչպես, ասենք, սառը պատերազմի ժամանակ էր։

Նման երկրներն էլ կլինեն նրանք, որոնք, չունենալով որևէ ստրատեգիական արժեք, ներառյալ՝ նրանց զբաղեցրած տարածքը, պարզապես անօգուտ բեռ են մյուսների համար և որոշ դեպքերում էլ՝ վնասակար բեռ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 148

Մեկնաբանություններ