«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ադրբեջանցի երկու դիվերսանտի արտահանձնումը ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների համաձայնությամբ․ Արայիկ Հարությունյան

Ադրբեջանցի երկու դիվերսանտի արտահանձնումը ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների համաձայնությամբ․ Արայիկ Հարությունյան
15.12.2020 | 23:02

Ադրբեջանցի երկու դիվերսանտի՝ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի արտահանձնումը ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում՝ նրանց համաձայնությունն ստանալուց հետո: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ հրապարակել Արցախի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը, որում Ցականյանի ծնողներն իրենց համաձայնությունն են հայտնում։

«Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում եւ քաղաքական շրջանակներում տեղ գտած մտահոգությունները՝ հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի, արտահանձնման որոշման շարժառիթները: Այն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում՝ նրանց համաձայնությունն ստանալուց հետո:
Պատասխանատու այս որոշումը նպաստել է ոչ միայն գերիների առաջին խմբի վերադարձին, այլեւ կերաշխավորի հաջորդ խմբերին հայրենիք վերադարձնելը: Խորին երախտագիտությունս եմ հայտնում Սմբատ Ցականյանի ծնողներին՝ Մեխակ եւ Կարինե Ցականյաններին, ցուցաբերած պատասխանատվության եւ քաղաքացիական բարձր գիտակցության համար»,- գրել է Արայիկ Հարությունյանը։

Դիտվել է՝ 5163

Մեկնաբանություններ