Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Միայն 100 հոգին է դիմադրել Փաշինյան-Ալիև դավադրությանը

Միայն 100 հոգին է դիմադրել Փաշինյան-Ալիև դավադրությանը
13.07.2026 | 11:11

Ակնհայտորեն և անվերապահ Ադրբեջանին հանձնվող Տիգրանաշենի բնակիչների զգալի մասը չեն սիրում իրենց բնակավայրը և կողմ են, որ ազերիները քշեն իրենց այնտեղից, թե՞ մտածում են իրենց կողքին որպես բարի դրացիներ կապրեն, առևտուր կանեն` ըստ էքս ԱԺ նախագահի, աղջիկ կտան, աղջիկ կբերեն, մի խնջույքի սեղանի շուրջ կնստեն ու զոհված տղերքի կենացը կխմեն։

Միայն 100 հոգին է այստեղ փորձել դիմադրել փաշինյան-ալիև դավադրությանը։ Մյուսները մասնակից են կամ քպ ընտրելով կամ չեզոքությամբ։

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4367

Մեկնաբանություններ