-
27.02.2014|
13:22
«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունն ընթացքի մեջ է, ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է, լրագրողներին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հերքելով ֆինանսավորման դադարեցման մասին մամուլի հրապարակումները:
-
27.02.2014|
13:19
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Երկրապահ կամավորականների միության նախագահին և նորընտիր վարչության անդամներին:
-
27.02.2014|
13:17
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկային և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
-
26.02.2014|
17:00
Փետրվարի 26-ին մեկնարկեց ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող «Փաստարկ» ծրագիրը, որի կազմակերպիչն է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:
-
26.02.2014|
16:02
«Ժառանգություն» կուսակցությունը իր համերաշխությունն է հայտնում ՈՒկրաինայի ժողովրդի իրականացրած սահմանադրական իշխանափոխությանը:
-
26.02.2014|
15:29
Փետրվարի 25-ին «Եռաբլուր» պանթեոնում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ համատեղ կազմակերպել էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն։
-
26.02.2014|
12:18
Ղրիմում ակտիվացել են ՌԴ Սևծովյան նավատորմի զինվորականները: Բլոգեր Սերգեյ Պսարևը նկարահանել է, թե ինչպես են, մասնավորապես, Մեծ Յալթայում ազատ տեղաշարժվում ռուսական համարներով բեռնատարները, որոնցում զինված զինվորներ են:
-
26.02.2014|
12:17
Մարտի մեկին կրկին ընդդիմությունը հանրահավաք է հրավիրելու: Այս տարի, սակայն, առանձին-առանձին: Թե ինչ ելույթներ կհնչեն այդ օրը, ինչ ուղերձներ՝ սպասենք ևս մի քանի օր:
-
26.02.2014|
12:09
ՈՒկրաինայի խորհրդարանը Հաագայի միջազգային քրեական դատարանից պահանջում է պատասխանատվության կանչել ՈՒկրաինայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Վիկտոր Յանուկովիչին, 2013 թ. նոյեմբերի 30-ից մինչև 2014 թ. փետրվարի 22-ը բողոքի խաղաղ ակցիաների ժամանակ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար: Խորհրդարանի հայտարարության մեջ նշվում է, որ անցած երեք ամիսներին պետական բարձրաստիճան պաշտոնյաների հրամանով Կիևում և ՈՒկրաինայի մյուս քաղաքներում իրավապահ մարմինները ցուցարարների նկատմամբ կիրառել են ֆիզիկական ճնշումներ, հատուկ միջոցներ և զենք:
-
25.02.2014|
18:06
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը տարածել է հետևյալ մամլո հաղորդագրությունը:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր անցկացրեց Կլոր սեղանի շուրջ սեմինար-քննարկում, որի թեման էր՝ «Արևելյան գործընկերություն և Մաքսային միություն. միջազգային ինտեգրացիոն նախագծե՞ր, թե՞ աշխարհաքաղաքական մրցակցություն»: Հրավիրված էին արդիականության այդ կարևոր երկընտրանքով հետաքրքրված քաղաքագետ-վերլուծաբաններ, փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, լրագրողներ: