-
27.01.2014|
11:59
Վատիկանում կիրակնօրյա քարոզից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հովհաննես Պողոս պապի օրինակով երեխաների հետ երկու սպիտակ աղավնի է երկինք ուղարկել` որպես խաղաղության նշան: Աղավնիների վրա, սակայն, անմիջապես հարձակվել են ճայերն ու ագռավները:
-
27.01.2014|
11:56
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ աղոթում է Ուկրաինայում այս օրերին բոլոր մահացածների և նրանց հարազատների համար:
Առաքելական պալատի պատուհանից ելույթ ունենալով կիրակնօրյա Angelus քարոզով՝ նա ցանկություն է հայտնել, որ «մարդկանց սրտերում գերակայի խաղաղության և համընդհանուր բարօրության փնտրտուքի ոգին»:
-
27.01.2014|
11:52
Հունվարի 26-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
-
25.01.2014|
17:04
Մամուլում հրապարկվել էին տեղեկություններ այն մասին, որ Եվրամիությունը մտադիր է դադարեցնել Հայաստանում իր կողմից ֆինանսավորվող որոշ ծրագրեր:
-
25.01.2014|
16:58
Ամբողջ աշխարհի ուշադրությունն այս օրերին կենտրոնացած է ուկրաիանական Մայդանի վրա, որտեղ ուկրաինացի ժողովուրդը պայքարում է հանուն իր իրավունքների և եվրաինտեգրման:
-
25.01.2014|
13:15
Հունվարի 26-ին տեղի կունենա «Կինո ասեք՝ նայեմ» ֆեյսբուքյան խմբի ադմինների, կինոսերների հանդիպում-կինոդիտում։ Այն բաղկացած է երեք փուլից՝ ծանոթություն, կինոդիտում և քննարկում։ Նախատեսված է նաև հանդիպում արձակագիր, դրամատուրգ, դերասան Հովհաննես Թեքգյոզյանի հետ։
-
25.01.2014|
13:10
Հունվարի 24-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը՝ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
-
25.01.2014|
13:08
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում խորհրդակցության մասնակիցների հարցերին պատասխանելով, անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հերթական ռազմատենչ հայտարարությանը։
-
24.01.2014|
15:14
Այսօր առավոտյան հզոր պայթյուն է տեղի ունեցել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Կահիրեի կենտրոնում գտնվող ոստիկանության կենտրոնական գրասենյակի շենքի մոտ ականապատված ավտոմեքենա է պայթել, որին հաջորդել է փոխհրաձգությունը: Ավելի ուշ ճշտվել են որոշ մանրամասներ, ըստ որի, Կահիրեում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով 4 մարդ է զոհվել, 50-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Առաջին պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկիչը` ականապատված մեքենայով:
-
24.01.2014|
14:47
Ադրբեջանագետ Սարգիս ԱՍԱՏՐՅԱՆԻ կարծիքով, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերն ու դիվերսիոն գործողություններն ուղղակի կապ ունեն այսօր կայանալիք ԱԳ նախարարների հանդիպման հետ.