ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Քոչարյանը կար ու չկար

Քոչարյանը կար ու չկար
09.04.2013 | 14:51

Սերժ Սարգսյանի երդման արարողությանը ներկա էր նաև Ռոբերտ Քոչարյանը: Մինչ երդումը տեսանյութում Քոչարյանին որակեցին «պաշտոնաթող նախագահ», իսկ Սերժ Սարգսյանը երդվելուց հետո իր ելույթում ասաց`«մեծարգո նախագահ Քոչարյան»: Չնայած այս «պատվին», ուղիղ եթերում ցուցադրվող արարողության ժամանակ ոչ մի անգամ կադրում Ռոբերտ Քոչարյանի դեմքը չերևաց: Կարո՞ղ է ներկա չէր, չէին ասում, որ շատ չնեղվենք կամ էլ չուրախանանք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ