Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Աժ և Պետդումայի հանձնաժողովների հայտարարությունը` Մաքսային միության վերաբերյալ

Աժ և Պետդումայի հանձնաժողովների հայտարարությունը` Մաքսային միության վերաբերյալ
18.11.2013 | 11:12

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը և ՌԴ Պետդումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեն նոյեմբերի 17-ի համատեղ նիստում հանդես եկան հայտարարությամբ:

Ըստ հայտարարության՝ կողմերը նշում են Մաքսային Միության Հայաստանի միանալու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու, 2013 թ. հոկտեմբերի 24-ին Մինսկում Հայաստանի նախագահի ու ՄՄ երկրների ղեկավարների կողմից Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին ՀՀ-ի մասնակցության և «Հայաստանի Հանրապետության՝ ՄՄ-ին և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական գոտուն միանալու մասին» Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի որոշման, ինչպես նաև 2013 թ. նոյեմբերի 6-ին Երևանում «ՀՀ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման մասին» հուշագրի ստորագրման կարևորությունը:
Կողմերը համաձայնել են, որ հատուկ պատասխանատվություն են կրում իրենց անկախ երկրների ընտրողներին ՄՄ-ի ընդլայնման նշանակության ներկայացման գործում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության միացման միջոցով այն գործող մեխանիզմի վերափոխելու նպատակով քաղաքացիների և բիզնեսի համար հասկանալի և գրավիչ, կայուն ու երկարաժամկետ ձևաչափով պետությունների հետագա ինտեգրացիայի համար:
Կողմերը նշում են ՄՄ-ի և Միասնական տնտեսական գոտու, ինչպես նաև ձևավորվող Եվրասիական տնտեսական միության ձևաչափերով Հայաստանի լիարժեք անդամության պայմանագրաիրավական ամրագրման արագ ավարտի նպատակով համատեղ ակտիվ օրինաստեղծ գործունեության անհրաժեշտությունը:
Բարձր են գնահատում միջպառլամենտական կապերի նշանակությունը, որոնք կոչված են կարևոր մեխանիզմի դեր կատարել երկու պետությունների հասարակությանը ինտեգրացիոն նախագծի՝ որպես կենդանի օրգանիզմի, էության պարզաբանման մեջ, որը լավ հնարավորություններ է բացում նախաձեռնությունների և հաջողությունների հասնելու համար:
Կողմերը կոչ են անում իրենց պառլամենտական գործընկերներին հետագա համագործակցության ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, ԿԱՊԿ ԽՎ, ՆԱՏՕ ԽՎ, ԱՊՀ ՄԽՎ միջազգային կազմակերպություններում:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ կողմերը ողջունում են կայացած քննարկումների արդյունքները և հայտարարում են Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի և Հայաստանի նախագահի կողմից 2013թ. հոկտեմբերի 24-ին Մինսկում ընդունված որոշումները կյանքի կոչելու ուղղությամբ հետևողական աշխատանքի անհրաժեշտության մասին:
Հայտարարության վերջին կետով կողմերը պատրաստակամություն են հայտնում հետագայում պարբերաբար կազմակերպել համատեղ նախագծեր և պառլամենտական միջոցառումներ՝ ներգրավելով այլ պառլամենտական հանձնաժողովների և կոմիտեների:

Դիտվել է՝ 2045

Մեկնաբանություններ