Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Գագիկ Բեգլարյանն այցելեց Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր

Գագիկ Բեգլարյանն այցելեց Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր
23.12.2013 | 20:27

Խստաշունչ ձմռան պայմաններում ավտոճանապարհների անցանելիությունը, ճանշինների աշխատանքը տեղում ստուգելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այս անգամ այցելեց Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր։

Յուրաքանչյուր մարզում Ճանշինների ղեկավարները նախարարին զեկուցեցին իրենց ենթակայության տակ գտնվող ճանապարհներին մաքրման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու դժվարությունները։

Նշվեց, որ բոլոր ճանշիններն ապահովված են անհրաժեշտ քանակությամբ աղ ու ավազով, ճանապարհների ձմեռային պահպանության համար նախատեսված տեխնիկայով, և եթե եղանակային պայմաններն անակնկալներ չմատուցեն` խնդիրներ չեն առաջանա։

Սակայն խնդիրներ լինում են, քանի որ լեռնային ռելիեֆի պայմաններում, ինչը հատուկ է Հայաստանի գրեթե բոլոր մարզերին, բուքն ու ձյունն ուղեկից են դժվարին այդ աշխատանքն իրականացնող մասնագետներին։

Շրջայցի ընթացքում ակնհայտ էր այն փաստը, որ ճանշինները հիմնականում կատարում են իրենց առջև դրված խնդիրը՝ ցանկացած եղանակային իրավիճակում կարողանում են անցանելի պահել ՀՀ ավտոճանապարհների՝ իրենց ենթակայությամբ գտնվող հատվածները։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը բոլոր Ճանշինների ղեկավարներին հանձնարարեց դժվարություններից և խնդիրներից խուսափելու համար ժամանակին կատարել աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ