Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Բանակում 20 տկոսով բարելավվել է կարգապահության մակարդակը

Բանակում 20 տկոսով բարելավվել է կարգապահության մակարդակը
16.01.2014 | 12:51

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների, դասախոսական կազմի հետ։ Անդրադառնալով ՀՀ զինված ուժերում արձանագրված հաջողություններին՝ նախարարը նշեց, որ 2013թ. գրեթե 20 տկոսով բարելավվել է կարգապահության մակարդակը, նվազել են այն կորուստները, որ կային։ «Վիճակագրությանը չտրվելով ՝ պետք է ասել, որ մեզ համար ցավալի է յուրաքանչյուր կորուստ, որովհետև յուրաքանչյուր կորստով մի տան ճրագ է մարվում, երկիրն է սասանվում, բանակն է ցնցվում, հրամանատարական կազմն է չափազանց լարված վիճակում լինում։ Մենք հետևողական աշխատանք ենք տանելու, որպեսզի անվտանգության կանոնների խախտմամբ, պատահարների նվազագույնին հասցնելու հետ մեկտեղ, նաև 2014-ից սկսած նվազեցնենք նաև այն արտակարգ պատահարները, հանցագործությունները, որոնք տեղի են ունենում միջանձնային հարաբերությունների, արատավոր բարքերի առկայության պայմաններում։ Իմ որոշմամբ ու նախաձեռնությամբ 2014թ. ձեզ հետ միասին՝ հասարակության, դպրոցների, բուհերի, վաստակաշատ մանկավարժների հետ պայքար ենք մղելու արատավոր բարքերի բացառման ուղղությամբ և այնպիսի պատասխանատվության աստիճան ապահովենք, որ բանակը նաև զտիչ դերակատարություն ունենա՝ հասարակությանը վերադարձնելով ավելի պիտանի քաղաքացիներ։ Ամեն ինչ չէ, որ մեզ մոտ հարթ է, ունենք նաև բացթողումներ։ Այդ բացթողումների շուրջը սառնասրտորեն պլանավորում և որոշումներ ենք ընդունում՝ դրանց դեմ հետևողական պայքար մղելու համար»,- ուսանողների հետ հանդիպմանը նշել է Սեյրան Օհանյանը։

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ