Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մոսկվայում կտեղադրվի Մոսկվայի նախկին գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի արձանը

Մոսկվայում կտեղադրվի Մոսկվայի նախկին գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի արձանը
12.10.2017 | 23:59

Արձանի պատրաստման և տեղադրման ծախսերը, ենթադրաբար, իր վրա կվերցնի Հայաստանի Հանրապետությունը: Կարո Հալաբյանը ԽՍՀՄ ճարտարապետների միության հիմնադիրն է ու Ստալինգրադի վերականգնման նախագծի հեղինակը:

Դիտվել է՝ 3775

Մեկնաբանություններ