Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Տարոն հեռացիր»` բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ

«Տարոն հեռացիր»` բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ
10.05.2018 | 16:30

«Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամները «Տարոն, իջիր», «Տարոն, հեռացիր» կոչերով բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ։ Նրանք պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։

«2011-ից Տարոն Մարգարյանը երբևիցե հաշվետու չի եղել, պատասխանատու չի եղել Երևանի քաղաքացիներին։ Այսօր մենք Ձեզ հնարավորություն ենք ընձեռում կանգնել երևանցիների կողքին և պատասխանել նրանց հարցերին։ Տարոն, քեզ շանս է տրված, իջիր», - հայտարարում են ցուցարարները՝ շարունակելով. - «Ոչ ապօրինի շինարարությանը, ոչ գծատիրությանը, ոչ բանդաներով բռնությանը, ոչ բյուջեի մսխմանը։ Արժանապատիվ տրանսպորտ, արժանապատիվ կյանք»։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4577

Մեկնաբանություններ