«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Ժողովրդի վրա կրակելու հրահանգն արդեն ուժի մեջ է

Ժողովրդի վրա կրակելու հրահանգն արդեն ուժի մեջ է
23.02.2021 | 17:59

Իշխանության ոչ պատահական խոսափողներից մեկի՝ Անդրանիկ Քոչարյանի բերանով նախօրեին սպառնալիք հնչեց հրապարակում բողոքող քաղաքացիների հանդեպ։ Իշխանությունն առանց աչք թարթելու կկրակի ժողովրդի վրա։ Այս հայտարարությունից ընդամենը մեկ օր անց՝ այսօր, կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ոստիկանական բիրտ ուժի կիրառման հետևանքով ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին բերման ենթարկելու ժամանակ հարվածեցին նրա դեմքին, քթից արյուն հոսեց։ Փաստորեն, արդեն հրահանգն ուժի մեջ է, առայժմ կհարվածեն քաղաքացիներին, արյուն կթափեն, հետո նաև կկրակեն։


Այն, որ Նիկոլ Փաշինյանը երկու քայլ չի կարող անել առանց հազարավոր ոստիկանների, նորություն չէ։ Ոստիկանական պատով շրջապատված հանրային վայրերում, նա միշտ անցնելու է գլխիկոր՝ «դավաճան», «հողատու» վանկարկումների ուղեկցությամբ։ Հիմա էլ պատերազմում մեր հազարավոր տղաների թափված արյունը կարծես քիչ է նրա համար, ու նա նոր «արյան գետեր» է ուզում տեսնել, այս անգամ մայրաքաղաքի սրտում։


Հիշեցնենք, որ «արյան գետեր» հոսելու Փաշինյանի մարմաջը նոր չէ, այդ մասին նա դեռ իջևանյան հայտնի դեպքերի ժամանակ է հրահանգել ԱԱԾ-ին։ Եթե այս հայրենադավությունը նա կարողանում է մարսել ու դեռ ուժային կառույցների շնորհիվ մնում է կառչած իր աթոռին, նշանակում է նա ոչ մի տաբու չունի, կարող է երկրի ներսում էլ մի պատերազմ հրահրել։ Բայց դա արդեն հաստատապես վերջ կդնի մեր երկրի ապագային, հիմնահատակ կոչնչացվի ամեն ինչ, երկրի դռները կկողպվի ու բալանին կհանձնվի նրան, ով արդեն 3 տարի է սպասում է այդ բաղձալի ցանկության իրագործման։ Այնպես որ, մենք չարաչար սխալվում ենք, եթե կարծում ենք, որ Փաշինյանը եկել էր միայն Արցախը հանձնելու համար, նա նաև Հայաստանի ապագան է վաճառել։ Մնում է, որ օր առաջ, առանց սեթևեթանքի, քաղաքակիրթ պայքարի իմիտացիայի, սահմանադրական ճանապարհի (իբր Սահմանադրություն մնացե՞լ է, որ մի հատ էլ ընդդիմադիրները դրա ոգուն հավատարիմ են) գոնե այդ գործարքը չեղարկել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 295615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ