Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Կենացները քաղցրանում են

Կենացները քաղցրանում են
21.06.2023 | 21:53

ՈՒկրաինական ռազմարդյունաբերության նախարարությունը և թուրքական մերձիշխանական մամուլը միմյանց պոզահարել են։

ՈՒկրաինական ռազմարդյունաբերության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«ՈՒկրաինական կառավարությունը պետք է հաշվետվություն պահանջի Թուրքիայից, թե ի՛նչ իրավունքով են իրենց ԱԹՍ-ների մեջ անվճար օգտագործում ուկրաինական տեխնոլոգիական մշակումները»։

Այսինքն, քար են նետել Էրդողանի բոստանը, քանի որ Թուրքիայում ԱԹՍ արտադրողը նրա փեսա Սելջուկ Բայրաքթարն է։

Թուրքական մերձիշխանական մամուլը պատասխանել է.

«Որտե՞ղ ու ի՞նչ վիճակում կլիներ ձեր բանակը, եթե Թուրքիան այս պատերազմի ընթացքում ձեզ նվիրած չլիներ 200 ԱԹՍ, երկակի նշանակության հրետանի ու հրետանային արկեր, 600-ից ավելի կվադրոկոպտեր»։

Կենացները քաղցրանում են։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2706

Մեկնաբանություններ