ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 
  • ԱԺ-ում իշխանություն-ընդդիմություն «կարճ միացում» էր

    ԱԺ-ում իշխանություն-ընդդիմություն «կարճ միացում» էր

    17.06.2014| 15:01
    «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման եւ հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներն առիթ եղան, որ ընդդիմությունն ու իշխանությունը հիշեն իրենց անցյալը: Այս անգամ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էին միմյանց «խայթում»:
  • «Այդ ընկերությունները մազոխիստնե՞ր են»

    «Այդ ընկերությունները մազոխիստնե՞ր են»

    17.06.2014| 13:44
    Այսօր խորհրդարանը քննարկում էր կազմակերպել հոսանքի թանկացման առնչությամբ, ինչի հետ կապված պատգամավորներին պարզաբանումներ էր ներկայացնում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
  • «Օգնականներին չեմ հետազոտել»

    «Օգնականներին չեմ հետազոտել»

    17.06.2014| 00:39
    Ազգային ժողով «մուտք գործած» որոշ պաշտոնյաների թվում է, թե այդ շենքի միակ խնդիրը լրագրողներն են: Խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը նախ արգելեց լրագրողների ազատ ելումուտը, նոր դահլիճ կառուցելուց հետո էլ լրագրողներին «ապակե վանդակում» փակեց, որ միկրոֆոնից դուրս ասված իրենց «բառուբանը» չլսեն:
  • Ոնց կասեք

    Ոնց կասեք

    17.06.2014| 00:07
    Որտե՞ղ եք Ձեզ ավելի լավ զգում ` ԱԺ-ո՞ւմ, թե՞ կառավարությունում՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գուրգեն Դումանյանին: «Ես ամեն տեղ էլ ինձ շատ լավ եմ զգում»,- ասաց նա:
  • Կիսելյովին լուրջ չի վերաբերվում

    Կիսելյովին լուրջ չի վերաբերվում

    13.06.2014| 18:20
    ՀՀԿ խմբակցության ղեկավարի համար Կիսելյովի հայտարարություններն արժևորված չեն: Այս մասին Վահրամ Բաղդասարյանն ասաց ԱԺ ճեպազրույցների ժամանակ:
  • Եկեք չկռռանք

    Եկեք չկռռանք

    13.06.2014| 18:05
    «Եթե դու թույլ ես տալիս, որ քո երկրի խորհրդարանում թքեն քո երեսին, մեղավորը դու ես: Եթե մի վերլուծաբանի ես նման շանս տալիս, ապա միշտ էլ կգտնվի մի անդաստիարակ, որ նման բաներ իրեն թույլ կտա: Եվ այն մարդիկ, որ խաշած ժպիտներով այդ նիստին մասնակցել են և թույլ են տվել, որ ինչ-որ նման հայտարարություններ անի, իրենք են մեղավոր: Պատասխանատուն մենք բոլորս ենք»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով ռուս մեկնաբանի հայտարարություններին, ասաց Նաիրա Զոհրաբյանը:
  • Նախարարները հլու-հնազանդ նստեցին

    Նախարարները հլու-հնազանդ նստեցին

    13.06.2014| 00:24
    ԱԺ-ում հունիսի 11-ին կառավարության հարց ու պատասխանի օրը լրագրողներիս համար նախարարական որսը դժվարացել էր։ Հովիկ Աբրահամյանի կառավարության անդամները նիստի ժամանակ անգամ ծխելու դուրս չեկան։
  • Արտասահմանցին ի՞նչ իմանա` հայ պատգամավորն ինչ է

    Արտասահմանցին ի՞նչ իմանա` հայ պատգամավորն ինչ է

    13.06.2014| 00:21
    Այս քառօրյային ԱԺ նիստերի աշխատանքին ծանոթանալու համար խորհրդարան էին եկել արտասահմանցի ուսանողներ, որոնք լրագրողների սենյակից օրվա երկրորդ կեսին հետևում էին նիստին:
  • Դմիտրի Կիսելյովին ճանաչել «persona non grata»

    Դմիտրի Կիսելյովին ճանաչել «persona non grata»

    12.06.2014| 13:43
    Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, անդրադարձել է երեկ ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովի հայտարարություններին` անթույլատրելի համարելով նման անհարգալից պահվածքը:
  • Զուրաբյանն առաջարկեց լուծել հանելուկը

    Զուրաբյանն առաջարկեց լուծել հանելուկը

    10.06.2014| 15:38
    ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, դիմելով կառավարության ներկայացուցչին, ասաց, որ կառավարությունը հանելուկ է առաջարկել հանրությանը, որի պատասխանն այսօր միասին պետք է տալ: