Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Մագնիտսկու ցուցակում 36 ռուս պաշտոնյաներ կան

Մագնիտսկու ցուցակում 36 ռուս պաշտոնյաներ կան
03.04.2014 | 14:07

Եվրախորհրդարանը հավանություն է տվել ռուսաստանցի 36 պաշտոնյաների ցուցակին, ում բանկային հաշիվները կարող են սառեցվել, կարգելվի նրանց մուտքը ԵՄ։ Այդ պաշտոնյաները պատասխանատու են հայտնի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու նկատմամբ խոշտանգումների և նրա մահվան համար։

Իրավաբանը մահացել էր 2009-ին, Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտի մեկուսարանում։

Դիտվել է՝ 2890

Մեկնաբանություններ