Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հովիկ Աբրահամյանն օգտագործում է իր հանրահռչակ ճարպկությունը

Հովիկ Աբրահամյանն օգտագործում է իր հանրահռչակ ճարպկությունը
30.04.2014 | 18:41

ԱԺ ընդդիմադիր երկու պատգամավորներ` Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը, այսօր բացահայտեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «բլեֆը» կապված կուտակային կենսաթոշակային փոփոխության հետ: «Խաբում եք, ներկայացնում եք պրոբլեմը, որ երկու ամիս հետո գալու եք ասեք, այսքան պայմանագիր է ստորագրված, բա ինչ պիտի անենք… ՀՆԱ-ի 36%-ն է աշխատավարձը, որի մեջ հարուստների աշխատավարձն էլ է մտցված: 64%-ը ձերն ա: Այո, հենց ձերը, էստեղ եք մեծ մասը նստած, ոնց կարող ենք էսպես շարունակել: Ես կարծում եմ սա խայտառակություն է: Հո բեսպրեդել չէ, ոնց կարող եք դուք ձեզ էսպես պահել, թեկուզ մեծամասնություն եք, ամոթ ա»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ ավելի դիպուկ գտնվեց: «Հովիկ Աբրահամյանը, օգտագործելով իր հանրահռչակ ճարպկությունը, փորձում է խաբս տալ հանրությանը»,-նշեց պատգամավորը և հիշեցրեց այս օրենքի հետ կապված վարչապետի հայտարարությունը: «Ձեր նշանակած վարչապետը մի բան է ասում, դուք բոլորովին այլ: Մի հատ կողմնորոշվեք… Այ, երբ հինգշաբթի գնաք կառավարության դեմ ցույց անեք, այ էստեղ է Հովիկ Աբրահամյանի «տաղանդը»: Ինքը կասի` ախպեր ջան, օրենք ենք ընդունել, որ իրենք կարող են չփոխանցել, ես ինչ անեմ: Ասում են` էս ոնց էղավ էս մարդն այսքան երկարակյաց է, ով գնում է սկում, ձախողվում, խեղդվում, տապալվում է: Այ, սենց ա լինում… Այսպես է լինում, որ պետական համակարգի արածների, խոստումների մեջ կշիռ, «գյոլ» չկա»,- փաստեց Փաշինյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ