Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Նաիրիտը» շարունակում է բողոքել

«Նաիրիտը» շարունակում է բողոքել
10.07.2014 | 13:10

Վաղ առավոտից «Նաիրիտ» գործարանի մոտ հավաքվել են գործարանի աշխատակիցները և կազմակերպել երթ՝ գործարանից դեպի կառավարության շենք: Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Բողոքի ցույցը կազմակերպել է «Նաիրիտ» գործարանի արհմիությունը` տնօրինության աջակցությամբ: Գործարանի աշխատակիցները չեն ստացել մոտ 1,5 տարվա իրենց աշխատավարձը, վերջին անգամ նրանք մեկ ամսվա աշխատավարձ ստացել են մայիսի վերջին:

Դիտվել է՝ 4515

Մեկնաբանություններ