Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ՀԱ՞Կ-ն էլ է կողմ ԵՏՄ-ին

ՀԱ՞Կ-ն էլ է կողմ ԵՏՄ-ին
19.09.2014 | 13:00

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցն այսօր ամենակարևոր հարցը չէ: Այս մասին երեկ հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Վերջինս ասել է, թե ոչիշխանականների պայքարը «պայքար չէ որևէ աշխարհաքաղաքական օրիենտացիայի համար», իսկ այսօր «կարևորն այն է, որ հայ ժողովուրդը ստանա ընտրովի իշխանություն, որը հաշվետու է իր առջև»:
Փաստորեն, ըստ ՀԱԿ-ի ներկայացուցչի ստացվում է, որ այս պահին երկրում իշխանություն փոխելն ավելի կարևոր է, քան երկրի ճակատագիրն ընդհանրապես: Եթե ՀԱԿ-ը կամ նրան համախոհ ուժերը ակտիվ գործունեության մեջ լինեին, գուցե ասվածի տրամաբանությունն ինչ-որ տեղ ընկալելի լիներ: Սակայն ոչիշխանականներն այսօր գործում են բացառապես խորհրդարանի պատերից ներս, նրանք քարոզչական կամ այլ տիպի աշխատանք հասարակության հետ չեն տանում, նրանք զբաղված են իրականում «քառյակ» ասվածի ներսում հարաբերություններ պահելով ու երբեմն ինչ-որ հայտարարություններ անելով: Իսկ Հայաստանն արդեն մոտենում է ՄՄ-ին ու ԵՏՄ-ին անդամակցությանը: Հայաստանի համար շատ կարևոր պահ է մոտենում՝ թե երկիրն ինչ պայմանների համատեքստում է կառուցելու իր զարգացման հետագա հնարավորությունները: Իրականում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցն այսօր շատ ավելի կարևոր է, քան իշխանափոխություն ասվածը, քանի որ եթե չգիտենք իշխանափոխությունից հետո երկրին ու հասարակությանը ինչ է սպասում, ապա կարող ենք պատկերացնել Մաքսային միությանն ադամագրվելու հետևանքները՝ նկատի ունենալով հետխորհրդային Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի տնտեսական վիճակը, նրանց հարաբերությունները ՄՄ ներսում և առկա անհավասար պայմանները երեք երկրների միջև՝ տնտեսական քաղաքականության առումով:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ