Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Թեհրանը կոչ է անում Սաուդյան Արաբիային չնպաստել նավթի գնի անկմանը

Թեհրանը կոչ է անում Սաուդյան Արաբիային չնպաստել նավթի գնի անկմանը
03.01.2015 | 14:52

Իրանը կոչ է արել Սաուդյան Արաբիային վերանայել նավթի արդյունահանման ծավալները չնվազեցնելու որոշումը: ԻԻՀ փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը «Ռոյթերզին» տված հարցազրույցում նշել է, որ Էր-Ռիյադի որոշման պատճառով նավթի գինը միջազգային շուկայում շարունակում է նվազել:
«Նավթի գների անկումը հարվածում է Մերձավոր Արևելքի էներգակիրներով հարուստ բոլոր պետությունների շահերին»,- նշել է Աբդոլահիանը` հավելելով, որ Իրանը բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ:

Դիտվել է՝ 3697

Մեկնաբանություններ