Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ

Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ
29.01.2015 | 10:58

Ստեփանակերտի համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ՝ ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով ՌԴ արտգործնախարարին: Ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովից հետաքրքվել էր Ասկերովի ճակատագրով՝ հայտարարելով, թե նա Ռուսաստանի քաղաքացի է, և ինչո՞ւ Ռուսաստանը որևէ հայտարարություն չի անում իր քաղաքացուն ազատ արձակելու վերաբերյալ։ Ի պատասխան, Լավրովն ասել էր, թե նրան հայկական կողմն է ձերբակալել, այդ իսկ պատճառով հարցը կքննարկեն հայկական կողմի հետ։
Դիլհամ Ասկերովը ձերբակալվեց անցած տարվա հուլիսին։ Դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն Ասկերովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ