Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Ժառանգություն»-ը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը

«Ժառանգություն»-ը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը
04.04.2015 | 14:23

««Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տևական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պատմական համաձայնությունը և կարևորում»,- հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը՝ Իրանի և վեցյակի քաղաքական համաձայնության առնչությամբ։
«Համաձայնության արդյունքում բացառիկ հնարավորություն է ընձեռվել տարածաշրջանում երկարատև խաղաղության և համագործակցության ուղղությամբ իրականացնելու բազմաբնույթ նախագծեր: Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ևս պետք է մասնակից դառնա տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներին, որոնք ուղղված են ավտանգության ամրապնդմանն ու տնտեսական ծրագրերի կենսակոչմանը», - ասված է «Ժառանգության» հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 1361

Մեկնաբանություններ