Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Նոր, իրավիճակային սրբագրումներ

Նոր, իրավիճակային սրբագրումներ
24.05.2016 | 00:33

Մայիսի 1-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պետք է նախագահին ներկայացներ այդ բարեփոխումների հայեցակարգը: Ապրիլյան պատերազմը, սակայն, քաղաքական խաղաքարտերը խառնեց:


Ռազմական գործողությունների պատճառով Արցախում սահմանադրական բարեփոխումների գործընթացը սառեցվեց, այսօր էլ քաղաքական ուժերը լռում են` հաշվի առնելով սահմանային փխրուն իրավիճակը: Մինչդեռ պատերազմը սեփական սրբագրումները կատարեց նաև սահմանադրական փոփոխություններում: Եթե նախկինում շատերը պնդում էին, որ խորհրդարանական համակարգը ցանկալի կառավարման համակարգ է, այսօր գրեթե բոլորը համակարծիք են` ԼՂՀ-ն պետք է ունենա նախագահական ուժեղացված համակարգ, որտեղ վարչապետի «լինելիությունն» անգամ կարևոր չէ:
Իրավիճակի կայունացմանը զուգահեռ նորից կվերսկսվեն սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները` նոր մոտեցմամբ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ