ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Էդուարդ Շարմազանով. Այս թիմի քաղաքական ղեկավարն ու առաջնորդը Սերժ Սարգսյանն է

Էդուարդ Շարմազանով. Այս թիմի քաղաքական ղեկավարն ու առաջնորդը Սերժ Սարգսյանն է
28.10.2016 | 14:02

ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ քննարկել են կուսակցության հերթական համագումարի կազմակերպական խնդիրները, ծրագրի փոփոխությունները, ներկուսակացական հարցեր, անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին, ԱԺ քառօրյային:

Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հարցին ի պատասխան, Շարմազանովը ասել է, որ այսօրվա նիստում նման հարց չի քննարկվել. «Պարոն վարչապետը, պարոն նախագահի հետ, երբ որ ժամանակը գա, կքննարկեն, կորոշեն: Այս թիմի քաղաքական ղեկավարն ու առաջնորդը Սերժ Սարգսյանն է և պարոն Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամ է և մենք լիարժեքորեն իր հետ միասին կիսում ենք կառավարության պատասխանատվությունը: ՀՀԿ-ն ինչպես եղել է Տիգրան Սարգսյանի կառավարության պատասխանատուն, այնպես էլ այսօր Կարեն Կարապետյանի կառավարության ամբողջական պատասխանատուն է»,- եզրափակել է Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 2053

Մեկնաբանություններ