Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ինչու Խաչատուրովին «չուզեցին»

Ինչու Խաչատուրովին «չուզեցին»
25.11.2016 | 01:20

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայ թեկնածուի չհաստատման պատճառը կոնսենսուսի բացակայությունն է»՝ նախօրեին այսպիսի հայտարարություն է արել արտգործնախարար Շավարշ Քոչարյանը, սակայն հայկական կողմը պնդում է, որ պետք է գործի ռոտացիայի սկզբունքը, և ՀԱՊԿ-ի ղեկավարությունն իրեն հանձնվի։ Ակնհայտ է, որ այն «արդարացումը», թե հարցի չքննարկումը պայմանավորված է Ղազախստանի նախագահի բացակայությամբ, այնքան էլ մոտ չէ իրականությանը։


Իսկ ո՞վ էր այն հայ թեկնածուն, որի թեկնածությունն առաջարկել էր հայկական կողմը, իսկ ՀԱՊԿ երկրները կոնսենսուս չէին ապահովել։ Թեև մամուլն այդ օրերին գրում էր, թե ամենահավանական թեկնածուն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է, հայաստանյան իշխանություններն այլ թեկնածու էին առաջադրել։ Մեր փոխանցմամբ՝ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ներկայացրել է ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին։ Ստացվում է՝ ՀԱՊԿ անդամ որոշակի երկրների ղեկավարներ, քաղաքական նկատառումներից ելնելով, Խաչատուրովի «հացին վայիս են եղել», ինչից վերջինս բավականին նեղսրտել է, սակայն իշխանությունը հուսադրել է նրան, թե երբ էլ հարցը քննարկվի, նրա թեկնածությունն է ներկայացվելու։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1063

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ