ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Նոր դաշինք՝ «Համախմբում», «Երրորդ Հանրապետություն», ՀԴԿ Համագործակցության համաձայնագիր

Նոր դաշինք՝ «Համախմբում», «Երրորդ Հանրապետություն», ՀԴԿ Համագործակցության համաձայնագիր
18.01.2017 | 11:32

Սթափ գնահատելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի առաջ ծառացած մարտահրավերները, որոնք սպառնում են մեր անվտանգությանը, արձանագրելով, որ մեզանում առկա համատարած կոռուպցիան, տնտեսաքաղաքական մենատիրությունը և պետական կառավարման արդյունավետության ցածր մակարդակը մեր պետության հետընթացի, արտագաղթի, մարդկանց կյանքի ցածր որակի հիմնական պատճառներն են, համոզված լինելով, որ հասարակական-քաղաքական ու սոցիալ-տնտեսական ոլորտներում համակարգային փոփոխությունների հասնելը քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է, գիտակցելով յուրաքանչյուրիս անհատական և հավաքական պատասխանատվությունն ու իրավիճակի ողջ լրջությունը, կաշկանդված չլինելով կուսակցական-հատվածական շահերով, մի կողմ դնելով առանձին հարցերի լուծման շուրջ պատկերացումների առանձնահատկությունները և առաջնորդվելով միասնաբար գործելու հանրային պահանջով, ունենալով մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու հստակ պատկերացումներ և իրականացվելիք քայլերի հստակ ժամանակացույց, հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների գերկարևորությունը, ընդունելով, որ Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորումը հանրության ճնշող մեծամասնության պահանջն է, և այդ պահանջը հնարավոր է իրականացնել հասարակական-քաղաքական լայն համախմբման միջոցով՝ հայտարարում ենք մեր ընդհանուր մոտեցումների և համատեղ աշխատելու պատրաստակամության մասին՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ անկալելով ժողովրդի վստահության քվեն:


Մենք՝ «Համախմբում» կուսակցությունը, «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք դաշինքով։
Դաշինքը բաց է և պատրաստ է համագործակցել քաղաքական այն ուժերի և միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ, ովքեր կիսում են մեր մտահոգությունները և տեսակետները։

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ