Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Չի ցանկանում գլուխ դնել Նիկոլի հետ

Չի ցանկանում գլուխ դնել Նիկոլի հետ
25.04.2017 | 11:56

Խորհրդարանական ընտրություններն անցան առանց հեռուստատեսային բանավեճերի, Երևանի ավագանու ընտրություններն էլ դրա տեղապտույտի մեջ են։ Մեզանում այս քաղաքական մշակույթը չի կայանում մի շատ պարզ պատճառով. հայաստանյան քաղաքականությունում շատ վաղուց թացն ու չորը խառնվել են իրար։ Սակայն, անկախ ամեն ինչից, բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող կուսակցությունը, պետք է չխուսափեն նման բանավեճերից։


Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանն արդեն բանավեճի է հրավիրել Տարոն Մարգարյանին, սակայն վերջինս խուսափում է, ակնհայտորեն չցանկանալով գլուխ դնել Նիկոլի հետ:


Երևանի ավագանու ընտրություններն ընդամենը ՏԻՄ ընտրություններ են, և այստեղ քաղաքական բաղադրիչը, համապետական ընտրության համեմատ, բավականին փոքր է։ Ասել է՝ Տարոն Մարգարյանը, երկար ժամանակ աշխատելով քաղաքապետարանում, պետք է մայրաքաղաքի հոգսերն ու խնդիրները բոլոր թեկնածուներից լավ իմանա և կարողանա ընդդիմախոսի ցանկացած մեղադրանքին լուրջ հակափաստարկներ ներկայացնել։ Այսինքն, նա պետք է Երևանը պատկերացնի «ափի» մեջ և ունենա լուծումներ բոլոր խնդիրների համար։ Ի վերջո, այս ընտրություններում երևանցիներին հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչ քաղաքական դասավորություն կլինի քաղաքապետարանում, այլ այն, թե ինչ կոնկրետ խնդիրներ կլուծվեն Երևանում։ ՈՒրեմն իզուր է Տարոն Մարգարյանը խուսափում քաղաքամայր Երևանի վաղվա օրվա սեփական տեսլականը ներկայացնելուց, չէ՞ որ այս հարցում նա պետք է որ մրցակից չունենա։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ