ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

ՀՅԴ-ն կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին և հանդես կգա որպես ընդդիմություն

ՀՅԴ-ն կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին և հանդես կգա որպես ընդդիմություն
22.10.2018 | 15:18

Հոկտեմբերի 19-21-ին կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը։ Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը միաձայնությամբ ընդունել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցով առանձին հայտարարություն, համաձայն որի ՀՅԴ-ն անընդունելի է համարում դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

«Դաշնակցությունը, որպես ընդդիմություն, անկախ ընտրությունների արդյունքներից, մշտապես հանդես է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով, հետեւողական եւ վճռական քայլերով»,- ասված է հայտարարությունում։

Դիտվել է՝ 2140

Մեկնաբանություններ