Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Samsung-ը Չինաստանում փակում է բջջային սարքերի գործարանը

Samsung-ը Չինաստանում փակում է բջջային սարքերի գործարանը
15.12.2018 | 02:47

Samsung Electronics ընկերությունը հայտարարել է Չինաստանում գտնվող բջջային սարքերի գործարանի փակման մասին, որի պատճառը չինական շուկայում վաճառքների նվազումն է` համեմատած տեղական արտադրողների նկատմամբ պահանջարկի։ 2013-ին Samsung-ը չինական շուկայում առաջատար էր՝ վաճառքների 20 տոկոսով, իսկ այս տարի այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 1 տոկոսի։ Այս նույն ժամանակահատվածում մեծ աճ են գրանցել չինական Huawei Technologies, Xiaomi և OnePlus բրենդները։ Տյանցզինի գործարանում ներկայումս աշխատում է 2600 մարդ։ Մինչև տարեվերջ գործարանը կփակվի։ Samsung՝ որպես փոխհատուցում, խոստացել է աշխատակիցներին տեղավորել Samsung-ի այլ գործարաններում:

Դիտվել է՝ 6679

Մեկնաբանություններ