Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Բանակցության այլընտրանքը պատերազմն է

Բանակցության այլընտրանքը պատերազմն է
07.07.2020 | 17:43

Ադրբեջանի նախագահը սեփական լրատվամիջոցներին հավաքել է ու կրկին սպառնալիքներ տեղացել, մասնավորապես այն, թե հայկական հողում երկրորդ հայկական պետությունը թույլ չեն տա ստեղծել։ Իհարկե, Ալիևը չի կարող խոստովանել, որ այդ պետությունը վաղուց ստեղծվել է ու ավելի ժողովրդավար է, կայացած, քան Ադրբեջանը, բայց դա նրան չի խանգարում հոխորտալ։


Սակայն Ալիևն այս անգամ այլ նրբերանգ է հաղորդում ասածին. «Այսօր կարգավորման շուրջ փաստացի բանակցություններ չկան, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների տեսակոնֆերանսներից օգուտ չկա։ Սա պարզապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է: Եթե բանակցություններն առարկայական չլինեն, մենք դրանց չենք մասնակցի»: Նախ բանակցություններից հրաժարվելը նշանակում է գնալ պատերազմի, որովհետև բանակցության այլընտրանքը պատերազմն է։ Նորություն չէ, որ Ալիևը Մինսկի խմբի ձևաչափը միշտ էլ ցանկացել է փոխել, սակայն մինչ այսօր դա մնացել է լոկ հայտարարությունների մակարդակում, սակայն բանակցությունները շարունակվել են։ Իսկ այսօր Ալիևը նաև բանակցություններից է ցանկանում հրաժարվել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ