Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ՊՆ-ն հերքում է ադրբեջանցիների՝ Սոթքի հանք մտնելու և Քարվաճառի դարպասը կոտրելու լուրերը

ՊՆ-ն հերքում է ադրբեջանցիների՝ Սոթքի հանք մտնելու և Քարվաճառի դարպասը կոտրելու լուրերը
26.11.2020 | 22:00

ՀՀ ՊՆ-ն հերքում է, թե հակառակորդը մուտք է գործել Սոթքի հանք։ «Սոթքի հանք մտնելու ու աշխատակիցներից ինչ-որ բան պահանջելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»՝ ասել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։


Իրականությանը չի համապատասխանում լուրը, որ կոտրել են Քարվաճառի դարպասը։ «Այնտեղ սահմանագծի վերջնական ճշգրտման աշխատանքներ են ընթանում, դարպաս կոտրելու մասին խոսք չկա», - ասաց Ալթունյանը։

Դիտվել է՝ 2350

Մեկնաբանություններ