Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վիտալի Բալասանյանն իր նախկին պաշտոնին նշանակվելուն համաձայնել է մի պայմանով

Վիտալի Բալասանյանն իր նախկին պաշտոնին նշանակվելուն համաձայնել է մի պայմանով
08.12.2020 | 16:06

«Փաստը» գրում է.

«Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի նշանակումը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տվել։ Բալասանյանն իր նախկին պաշտոնին նշանակվելուն համաձայնել է մի պայմանով՝ ուժային բոլոր կառույցները գտնվելու են իր ուղիղ համակարգման դաշտում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, գեներալն առաջիկայում ավելի կոնկրետ խոսելու է իր անելիքների մասին՝ նպատակ ունենալով հստակ լուծումներ առաջադրել Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի արագ հանգուցալուծման համար։ Ռուսական կողմն, ի դեմս խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովի, բավականին ջերմ է ընդունել գեներալ Բալասանյանի՝ քաղաքական գործընթացներում ներգրավվելու փաստը։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քննարկվում է առաջիկայում ուժային կառույցներում նոր կադրային փոփոխությունների հարցը»։

Դիտվել է՝ 2854

Մեկնաբանություններ