Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Արայիկ Հարությունյան. Արցախում կազմակերպվելու են արտահերթ ընտրություններ, դուրս եմ գալու քաղաքականությունից

Արայիկ Հարությունյան. Արցախում կազմակերպվելու են արտահերթ ընտրություններ, դուրս եմ գալու քաղաքականությունից
16.12.2020 | 21:12

Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս և ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից՝ իր ուղերձը խմբագրելով՝ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Դիտվել է՝ 2449

Մեկնաբանություններ