Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Համազգային զօրաշարժ

Համազգային զօրաշարժ
21.09.2023 | 20:10

...Հայաստանը անորոշութեան եւ անտարբերութեան ամպերով է ծածկուած. իսկ արիւնաքամ դարձած Արցախը ամրօրէն կը մնայ պատնէշի վրայ: Պատի՛ւ իրեն: Արցախը մեր ժողովուրդի իրաւունքներուն ու Հայաստանի ամբողջականութեան, անվտանգութեան եւ անկախութեան պաշտպանութեան առաջին ճակատն է. պէտք է զայն ամէն գնով պահել ամուր:

Արդ, չենք կրնար այլեւս հանդիսատես մնալ ներկայ ահաւոր ու աննախատեսելի վտանգներով լեցուն կացութեան դիմաց՝ սոսկ տագնապելով ու դատապարտելով: Ժողովուրդը կ՚ըսէ՝ բաժակը յորդած է. դանակը ոսկորին է հասած արդէն:

Հետեւաբար, սա պահուն Անթիլիասի Մայրավանքէն կոչ կ՚ուղղենք

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԶՕՐԱՇԱՐԺԻ

Այո՛, համազգային զօրաշարժ. այլ ընտրանք չկայ

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա Վեհափառ Հայրապետ

Դիտվել է՝ 5184

Մեկնաբանություններ