Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.05.2024 | 00:01

Թող չլինի՛ ինձ՝ առա՛ջ ընթանալ,
սակայն չհասնել, Քե՛զ ձայնել,
ձայնդ լսե՛լ չուզենալ,
պաղատե՛լ, սակայն, թողնվել անտես:

ՆԱՐԵԿ

Դիտվել է՝ 2522

Մեկնաբանություններ